Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբը՝ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, հրապարակել է սեպտեմբերին կայանալիք ընկերական խաղերի համար թիմի հայտացուցակը։
Եվրոպայի գալիք առաջնության տանտերերի մրցակիցները կլինեն Ճապոնիան և Ֆրանսիան, որոնց հետ գերմանացիները տնային հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 9-ին և 12-ին։

























































