Դորտմունդի «Բորուսիան» մոտ է Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկի տրանսֆերին։ Խոսքը «Վերդերի» 30-ամյա հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգի մասին է։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գերմանացի հարձակվողը շատ մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն։
«Մեղուները» գրեթե պայմանավորվել են «Վերդերի» հետ տրանսֆերի հարցում, և խաղացողը ստացել է բուժզննում անցնելու թույլտվություն։
Նախորդ մրցաշրջանում Ֆուլկրուգը Բունդեսլիգայում 16 գոլ է խփել։ Նույնքան գոլ խփեց նաև Քրիստոֆեր Նկունկուն և այս խաղացողները կիսեցին մրցաշարի «ոսկե խաղակոշիկը»։
























































