«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն համեմատել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ՌՊԼ-ի հետ՝ խոստովանելով, որ ռուսական ակումբների մակարդակն ընկել է։
«Մենք ուսումնամարզական հավաքներում խաղում ենք Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբների հետ: Հիմա, իմ կարծիքով, նրանց մակարդակն ընկել է։ Բայց Հայաստանի առաջնությանը դեռ դժվար է մրցել Ռուսաստանի առաջնության հետ։ Անհատական հանդիպումներում Հայաստանի լավագույն քառյակի թիմերը կարող են մրցունակ լինել, բայց երկարաժամկետ հեռանկարում դա դժվար կլինի: Ամեն դեպքում, խաղային կարգապահությունը, ֆունկցիոնալ վիճակը, խաղացողների որակը, իհարկե, ավելի ցածր մակարդակի վրա է, քան Ռուսաստանում»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն։
Գունկոն անցած ամառ է գլխավորել «Ուրարտուն»: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն և նվաճել է գավաթը։