Անգլիական «Չելսին» հայտարարել է Սերբիայի հավաքականի դարպասապահ Ջորջ Պետրովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։
Պետրովիչը «կապույտների» թիմ է տեղափոխվել ամերիկյան «Նյու Ինգլենդից»՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր 7+1 ձևաչափով։
Այս մրցաշրջանում 23-ամյա Ջորջե Պետրովիչը «Նյու Ինգլենդի» կազմում անցկացրել է 25 խաղ և բաց թողել 29 գոլ, 8 խաղում էլ դարպասն անառիկ է պահել: Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։ Պետրովիչի նաև 2 հանդիպման է մասնակցել Սերբիայի հավաքականի կազմում։