Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Ջենոային»։
Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը սեփական դաշտում պարտվեց մրցակցին 1-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Գորան Պանդևը։ 41-րդ րոպեին «Ջենոան» կրկնապատկեց առավելությունը։ Աչքի ընկավ Ֆրանչեսկո Կասատան։
Ընդմիջումից հետո «Միլանը» մեկ գոլ հետ բերեց։ 77-րդ րոպեին աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը։
Այս խաղից հետո «Միլանը» մնում է 7-րդ տեղում վաստակած 36 միավորով։ «Ջենոան» միավորների քանակը հասցնում է 25-ի ու 17-րդն է Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։