«Բավարիան» փոխարինող է գտել Բենջամին Պավարին: Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից։
Ֆրանսիացուն ձեռք բերելու փորձեր է անում «Ինտերը», որը խաղացողի համար առաջարկել է 28 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուսներ։
«Բավարիան» Պավարի համար պահանջում է 30 միլիոն եվրո։
Մյունխենյան ակումբը Պավարի հեռանալու դեպքում մտադիր է նրա փոխարեն թիմ հրավիրել «Ֆեյենորդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի 23-ամյա պաշտպան Լուտսխարել Գերտրուդին։
Ավելի վաղ «Ինտերի» տնօրեն Բեպե Մարոտան հայտնել էր, որ Պավարը ցանկանում է միանալ միլանյան թիմին։