Մյունխենի «Բավարիան» լիովին համաձայնության է եկել «Մաքաբիի» դարպասապահ Դանիել Պերեցի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը վերջնական փուլում է։ Դարպասապահի հետ պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի հունիսը։
«Բավարիան» դարպասապահի համար կվճարի մոտ 2 միլիոն եվրո՝ գումարած լրացուցիչ բոնուսներ:
23-ամյա Պերեցը ծնվել է Իսրայելում և իր ամբողջ կարիերան անցկացրել է երկրում, սակայն նա նաև Գերմանիայի քաղաքացիություն ունի։ Նրա պայմանագիրը «Մաքքաբիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
























































