Անգլիական մի քանի ակումբներ պատրաստ են պայքարի մեջ մտնել «Բավարիայի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ ֆուտբոլիստի համար պաշտոնական հարցումներ են կատարել «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բավարիան» ներկայումս հետաքրքրված չէ 21-ամյա կիսապաշտպանից բաժանվելով:
2022/2023 մրցաշրջանում Գրավենբերխը Բունդեսլիգայում 24 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt ինտերնետային պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո: