«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Մայքլ Օուենի խոսքերն իր՝ Բունդեսլիգա տեղափոխվելու մասին։
Անգլիացի նախկին ֆուտբոլիստն ասել է, որ չի հասկանում Քեյնի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Բավարիա»:
30-ամյա հարձակվողի կարծիքով՝ այս որոշումը միանգամայն տրամաբանական է.
«Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Ես որոշեցի ընդունել նոր մարտահրավեր։ Այս քայլը կարծես թե ճիշտ է իմ զարգացման, ավելի բարձր մակարդակի հասնելու համար։ «Բավարիան» մեծ ակումբ է»,- Sky-ին տված հարցազրույցում ասել է մյունխենյան գրանդի նորեկը։
Հարի Քեյնի տրանսֆերը «Բավարիային» արժեցել է 100 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։ Անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
























































