Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լովրո Մայերը «Ռենից» տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»:
25-ամյա խաղացողը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Ինչպես տեղեկացնում է Ouest-France-ը, «Վոլֆսբուրգը» «Ռենին» կվճարի 35 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Մայերը Խորվաթիայի հավաքականի հետ բրոնզե մեդալ է նվաճել 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։
Նախորդ մրցաշրջանում Լովրոն Լիգա 1-ի 32 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։