Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի, համաձայնվել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ Դե Խեան «Բավարիայի» հետ պայմանագիր կկնքի, եթե ակումբը համաձայնության չգա «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգայի հետ։ Անձնական պայմանները խնդիր չեն լինի Դե Խեայի ու մյունխենյան ակումբի համար։
2022/2023 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։