«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարին։
Ֆրանսիացին հայտնել է մյունխենյան ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և այլևս իրեն հարմարավետ չի զգում Մյունխենում:
Մանկունիանցիները պատրաստ են պաշտպանի համար վճարել 25 մլն ֆունտ (մոտ 29 մլն եվրո): «Բավարիան» պահանջում է 45-50 միլիոն եվրո:
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ։