«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյունխենյան ակումբ տեղափոխվելու պատճառների մասին։
«Ես միշտ ցանկացել եմ ամենաբարձր մակարդակով մարտահրավեր ընդունել: Ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում և ամեն տարի պայքարել տիտղոսների համար։ Այդ պատճառով ես տեղափոխվեցի «Բավարիա», սա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ինձ հնարավորություն է տալիս դա անել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բավարիան» օգոստոսի 12-ին հայտարարեց 30-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու մասին: Նույն օրը Քեյնը նորամուտը նշեց թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Գերմանիայի Սուպերգավաթի «Լայպցիգի» դեմ խաղում (0:3):