«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Լայպցիգից» կրած պարտության մասին (0:3)։
«Այս պահին բացատրություն չունեմ։ Մենք շատ հեշտ էինք գոլեր բաց թողնում։ Այնպիսի տպավորություն է, որ մենք ոչինչ չենք արել 4 շաբաթ: Այն, ինչ մենք այսօր ցույց տվեցինք, կապ չունի մեր մարզումների, ձևի, մթնոլորտի հետ։ Անհանգստացնող է, ուղղակի անհանգստացնող: Ես ուղղակի վատ եմ զգում Քեյնի համար: Նա հավանաբար կարծում է, որ մենք չորս շաբաթ է, ինչ չենք մարզվել»,- Տուխելի խոսքն է մեջբերել Bild-ը։