Դանիայի հավաքականի պաշտպան Յոակիմ Մելեն «Ատալանտայից» տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»։
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 13 մլն եվրո։
Մելեն «Ատալանտայում» հանդես է եկել 2021 թվականից՝ տեղափոխվելով բելգիական «Գենկից»։ Յոակիմը դանիական «Օլբորգի» սան է։
Ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և նոր թիմում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով։