Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Բերսենբրուքի» դարպասն ու դուրս եկավ հաջորդ փուլ։
73-րդ րոպեին հյուրերի կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը, որը 77-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ արդեն 89-րդ րոպեին խփեց իր թիմի 7-րդ գնդակը։ Սա Ռանոսի առաջին գոլն էր թիմի պաշտոնական խաղերում։