ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում կամ Լա Լիգայում:
Ըստ Bayern & Germany-ի՝ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վերատտին կարող է մեկնել Սաուդյան Արաբիա, սակայն փարիզցիների նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է թիմ կառուցել նրա շուրջ։ ՊՍԺ-ն նույնպես չի ցանկանում բաժանվել խաղացողից։