«Բավարիայի» ֆուտբոլիստ Բենջամին Պավարը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆրանսիացի պաշտպանը պատրաստ է այս ամառ հեռանալ մյունխենյան ակումբից։ Նրան գրավում է կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելու տարբերակը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները երեք թեկնածու են ներկայացրել հեռացող Հարի Մագուայրին փոխարինելու համար:
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ 30-ամյա Հարի Մագուայրը «Վեսթ Հեմ» տեղափոխվելու շեմին է։ «Մուրճերը» համաձայնության են եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 35 միլիոն եվրոյի դիմաց պաշտպանի տրանսֆերի շուրջ։