Մյունխենի «Բավարիան» սկսել է բանակցությունները «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր Twitter-ում։
Մյունխենի «Բավարիան» աշխատում է իսպանացի դարպասապահին վարձավճարով վերցնելու ուղղությամբ՝ ամենայն հավանականությամբ գնելու հնարավորությամբ, հայտնում է աղբյուրը: «Չելսիի» հետ բանակցությունները շարունակվում են
«Բավարիան» վստահ է Արիսաբալագայի որակների և բնավորության վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով իսպանացուն ճանաչում էր «Չելսիում» աշխատանքից, «Բավարիայի» ղեկավարությանը առաջարկել է պայմանագիր կնքել Արիսաբալագայի հետ։
28-ամյա Արիսաբալագայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
























































