«Ատալանտայի» և Դանիայի հավաքականի պաշտպան Յոակիմ Մեհլեն շուտով կարող է տեղափոխվել «Վոլֆսբուրգ»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ եզրային պաշտպանի համար գերմանական ակումբը կվճարի մոտ 12 միլիոն եվրո։
2022/2023 մրցաշրջանում Մեհլեն իտալական ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը իտալացիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 14 միլիոն եվրո:
























































