«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Sport1-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի դարպասապահի թեկնածությունը մյունխենցիների ղեկավարությանը խորհուրդ է տվել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որն Արիսաբալագայի հետ աշխատել է «Չելսիում»։
Նշվում է, որ արդեն կայացել են «Բավարիայի» առաջին բանակցությունները «Չելսիի» և դարպասապահի ներկայացուցիչների հետ։ Կեպան դեմ չէ տեղափոխությանը։
«Բավարիան» ցանկանում է մեկ մրցաշրջանով վարձակալել նրան՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ: