Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը դիտարկում է կարիերան ամերիկյան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակները։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Ռամոսը ՊՍԺ-ից հեռանալուց հետո կարիերան շարունակելու բազմաթիվ տարբերակներ է ունեցել, սակայն սպորտային առումով դրանք չեն տպավորել իսպանացի պաշտպանին։ Ֆուտբոլիստը սպասում է ՄԼՍ-ի ակումբ տեղափոխվելու հնարավորությանը։
«Սևիլիա» վերադառնալու տարբերակը Ռամոսը երբեք լուրջ չի քննարկել։
Այժմ Ռամոսը շարունակում է մարզավիճակը պահպանել։ Նշվում է, որ պաշտպանն ամեն օր մարզվում է։
Անցած մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































