«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը որոշել է մնալ թիմում՝ չնայած Մյունխենի «Բավարիայի» հետ ավելի վաղ ձեռքբերված բանավոր համաձայնությանը, հայտնում է The Athletic-ը:
Հունիսից «Բավարիան» բանակցություններ էր վարում մանչեսթերյան ակումբի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ ակումբները չեն հասցրել պայմանավորվել վարձավճարի շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուոքերն այժմ դիտարկում է թիմի առաջարկը։
Պաշտպանը «Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 33-ամյա խաղացողը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
























































