«Բավարիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմմերը միացել է «Ինտերին»: Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ինտերը» 34-ամյա դարպասապահի համար կվճարի 6 միլիոն եվրո, կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել (մինչև 2026 թվականի հունիսի վերջը)։
34-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին 9 միլիոն եվրոյի դիմաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից:
























































