«Բավարիան» մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ ունի Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելու համար։
Գործակալ Փոլ Օ’Քիֆը, ըստ Bayern & Football-ի թվիթերյան էջին, ասել է, որ եթե օգոստոսի 11-ի դրությամբ հարձակվողը դեռևս լինի «Տոտենհեմում», ապա այս ամառ չի տեղափոխվի մյունխենյան ակումբ։
Այս տեղեկությունը հաստատել է Abendzeitung-ի լրագրող Պատրիկ Շտրասերը՝ ընդգծելով, որ ուրբաթ օրը վերջնաժամկետն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին անտեսել է «Բավարիայի» վերջին առաջարկը և մեկնել է արձակուրդ։
























































