«Տոտենհեմը» 50 միլիոն եվրոյով ձեռք կբերի Միկի վան դե Վենի տրանսֆերը։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Տոտենհեմն» ու «Վոլֆսբուրգը» մոտ են Միկի վան դե Վենի տրանսֆերն ավարտին հասցնելուն։
Լոնդոնցիները Նիդերլանդների երիտասարդական հավաքականի 22-ամյա խաղացողի համար կվճարեն մոտ 50 միլիոն եվրո, գործարքում ներառված են բոնուսներ։
Վան դե Վենը «Վոլֆսբուրգի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ։