Այսօր՝ օգոստոսի 2-ին, կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության խաղում հանդիպել են Ճամայկայի և Բրազիլիայի հավաքականները։ F խմբի 3-րդ տուրի խաղն անցկացվել է Մելբուրնի (Ավստրալիա) «AAMI Park — Melbourne Rectangular» մարզադաշտում։
Բրազիլացիները, թեև ունեին խաղային և վիճակագրական առավելություն, սակայն չեն կարողացել այն վերածել խփած գոլերի։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի (0:0):
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը երեք խաղում չորս միավոր է վաստակել և չի կարողացել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ Բրազիլացիները խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ զիջելով Յամայկային (հինգ միավոր) և Ֆրանսիային (յոթ միավոր): Բրազիլիայի հետ խմբային փուլից հետո մրցաշարը լքում է Պանամայի հավաքականը, որը ոչ մի միավոր չի վաստակել։
2023 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Միացյալ Նահանգները աշխարհի գործող չեմպիոնն է։