«Լայպցիգը» հայտարարել է հարձակվող Անդրե Սիլվայի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելու մասին։
Իսպանական ակումբը 27-ամյա պորտուգալացուն վարձակալել է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
2022/23 մրցաշրջանում Սիլվան գերմանական թիմի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։