«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի սաուդյան «Ալ-Նասր» տեղափոխության մասին։
«Երբեմն ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես դու պատկերացնում ես: Ես լիովին հասկանում եմ, որ հրաժեշտ տալը ցավ է պատճառում նրան: Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ այն, ինչ կատարվում է հիմա, լավ չէ, բայց նաև, որ ներկա իրավիճակում սա լավագույն լուծումն է ներգրավված բոլոր կողմերի համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում FCB Inside-ը:
Անցած ամառ Մանեն Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց: Գերմանական ակումբի կազմում խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սաուդյան «Ալ-Նասր» ակումբ են տեղափոխվել նաև Մարսելո Բրոզովիչը, Ալեքս Տելլեսը և Սեկո Ֆոֆանան: Կրիշտիանու Ռոնալդուն ևս հանդես է գալիս սաուդյան ակումբում, ուր տեղափոխվել է 2023 թվականի ձմռանը:
























































