«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի մեկնաբանել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Քե՞յն։ Եկեք ուղղակի բաց թողնենք այս հարցը և անցնենք հաջորդին: Ես չեմ պատրաստվում դրան պատասխանել»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է իր խաղացողի համար ստանալ առնվազն 120 մլն եվրո։
Քեյնը «Տոտենհեմի» սանն է: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































