Հայտնի է դարձել «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի աշխատավարձը նոր ակումբում․ նա մոտ է «Ալ Նասր» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա սենեգալցին տարեկան կվաստակի ավելի քան 40 միլիոն եվրո։
Երեկ Մանեն չի ընդգրկվել «Կավասակիի» դեմ ընկերական խաղի հայտացուցակում․ գերմանական ակումբից հաստատել էին, որ Սադիոն կփոխի ակումբային գրանցումը։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» անցած ամառ: Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 38 հանդիպում, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։