Իտալական «Միլանի» ֆուտբոլային բաժնի ղեկավար Զվոնոմիր Բոբանը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ 51-ամյա խորվաթին արդեն տեղեկացրել են կայացված որոշման մասին:
Այսպիսի որշման պատճառ է հանդիսացել Բոբանի զանգվածային ելույթներից մեկը, որ համաձայնեցված չի եղել Elliot ընկերության հետ, որին են պատկանում իտալական ակումբի իրավունքները:
Բացի այդ, կասկածի տակ է թիմի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի ապագան: Նա նույնպես կարող է լքել «Միլանը»:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում «Միլանը» վաստակել է 36 միավոր ու գտնվում է 7-րդ հորիզոնականում: