«Ալ-Նասրը» կարողացել է լիովին պայմանավորվել Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գործարքի շուրջ, որը շուտով կդառնա սաուդյան ակումբի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ալ-Նասրը» մյունխենցիներին կվճարի մոտ 40 մլն եվրո։ Ինքը՝ Մանեն, արդեն պայմանագիր է կնքել սաուդյան ակումբի հետ, որից տարեկան կստանա 40 միլիոն եվրո։ Գործարքն ավարտելու համար ակումբները պետք է լրացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու ֆուտբոլիստի բուժզննում անցկացնեն, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։
Անցած ամառ Մանեն Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց: