Հոլանդացի պաշտպան Մաթեյս դե Լիխտը գնահատել է իր առաջին մրցաշրջանը որպես Մյունխենի «Բավարիայի» խաղացող:
«Ինչպե՞ս կգնահատեմ իմ առաջին մրցաշրջանը ակումբում՝ 4- :
Ցավոք, մենք որպես թիմ չենք ցուցադրել մեր լավագույն խաղը: «Բավարիայում» մեկ տարվա ընթացքում ես շատ բան սովորեցի և աճեցի որպես խաղացող և որպես մարդ: Այնուամենայնիվ, դեռ բարելավման տեղ կա: Պարզապես տիտղոս նվաճելը «Բավարիայի» նպատակը չէ. մենք գիտենք, որ կարող ենք ավելին անել, և դա այն է, ինչ պետք է ցույց տանք այս մրցաշրջանում:
Ի՞նչը կբարելավեի իմ խաղում: Միշտ աշխատելու բան կա՝ որպես պաշտպան, առաջին հերթին պաշտպանությունում խաղի վրա, բայց ես նաև ձգտում եմ ավելի շատ գոլեր խփել։ Օրինակ՝ ստանդարտներից։ Կարծում եմ, որ պետք է ավելի շատ աշխատեմ գլխով խաղի վրա: Մարզչի օգնականի հետ միասին մենք աշխատում ենք մարզումների ժամանակ, որպեսզի մեր ստանդարտներն ընդհանուր առմամբ ավելի վտանգավոր դառնան: Եվ այդ առումով ես կարող եմ իմ ներդրումն ունենալ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport1-ը։
Հոլանդացի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2022 թվականի հուլիսին: Ակումբում իր առաջին մրցաշրջանում Մաթեյսն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































