ՊՍԺ-ի պաշտպան Լուկաս Էռնանդեսը խոսել է փարիզյան թիմ տեղափոխվելու մասին։
«Արդյոք ես անմիջապե՞ս համաձայնեցի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: Այո, ինձ համոզեցին ակումբի հետաքրքրությունը, հավակնությունները և այն նախագիծը, որը ղեկավարությունը ցանկանում է իրականացնել։ Այդ մասին խոսել եմ հարազատներիս հետ։ Ես նույնպես շատ հավակնոտ եմ, ուստի կփորձեմ մտնել ակումբի պատմության մեջ։ Ոչ թե լեգենդ դառնալու, այլ ՊՍԺ-ի հետ ամեն ինչ հաղթելու համար»,- Էռնանդեսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
27-ամյա ֆրանսիացին փարիզյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Էրնանդեսը «Բավարիայում» հանդես էր գալիս 2019 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 107 հանդիպում, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
























































