Մանչեսթեր Սիթին ընկերական խաղում հաղթեց Բավարիային։ Տոկիոյի ազգային օլիմպիական ստադիոնում կայացած խաղն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսում «Սիթիից» գոլի հեղինակ դարձավ 20-ամյա Ջեյմս Մակեյտին՝ 21-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում մարզիչները մեծ թվով փոփոխություններ կատարեցին։
«Բավարիայից» խաղի հաշիվը 81-րդ րոպեին հավասարեցրեց Մատիս Տելը։ 5 րոպե անց Էյմերիկ Լապորտի խփած գոլը հաղթանակ պարգևեց Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։
























































