«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները հայտնել է, որ մյունխենյան ակումբը տեղյակ է, որ սաուդյան «Ալ-Նասրը» բանակցում է թիմի հարձակվող Սադիո Մանեի հետ։
«Այո, «Բավարիան» տեղյակ է, որ Սադիո Մանեի գործակալը բանակցություններ է վարում «Ալ-Նասրի» հետ։ Սա լավ ոճ է: Բայց, որքան գիտեմ, սրանք միայն առաջին խոսակցություններն են կողմերի միջև։ Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Հայների խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Նասրը» Մանեի համար «Բավարիային» առաջարկել է 40 միլիոն եվրո: 2022/2023 մրցաշրջանում Սադիոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
























































