«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենյան ակումբի կողմից «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր ձեռքբերման մասին:
«Կարծում եմ, որ Բունդեսլիգայում շատ միջազգային աստղեր չկան: «Բավարիան» միշտ փորձում է գրավել աստղերի՝ ակումբն ու Բունդեսլիգան ավելի լավը դարձնելու համար։ Հարի Քեյնը շատ գրավիչ խաղացող է, Անգլիայի հավաքականի ավագը և լավագույն ռմբարկուն: Նա օգուտ կտա մեզ և Բունդեսլիգային»,- Հայների խոսքերն է մեջբերում Kicker-ի լրագրող Գեորգ Հոլցները:
2022/23 մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։