Դարպասապահ Ալեքսանդր Նուբելը հեռացել է «Բավարիայից»։ Դարպասապահը նոր մրցաշրջանը կսկսի «Շտուտգարտում»։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Շտուտգարտում 26-ամյա դարպասապահը հանդես կգա վարձավճարով։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
«Բավարիայի» գործադիր տնօրենը մեկնաբանել է դարպասապահի տեղափոխությունը, ով վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Մոնակոյում»։
«Մոնակոյում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Ալեքսանդր Նուբելը արժեքավոր խաղային պրակտիկա է ձեռք բերել: Ելնելով այս լավ փորձից՝ մենք որոշեցինք նրան ևս 12 ամսով վարձակալության տալ։ «Շտուտգարտը» Ալեքսին հնարավորություն է տալիս շարունակել զարգանալ կանոնավոր ելույթների միջոցով»,- ասել է Յան-Քրիստիան Դրեզենը: