Ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիցերը Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
«Ավստրիայի հավաքականի 29-ամյա փոխավագն այսօր բուժզննում է անցել Դորտմունդում, որից հետո պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Զաբիցերը կհետևի ԱՄՆ-ում նախամրցաշրջանային խաղին մեկնած թիմին»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում Զաբիցերը վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։