«Բավարիան» հայտնել է թիմի նորեկ Ռաֆայել Գերեյրոյի վնասվածքի մանրամասները։
«29-ամյա պորտուգալացին շաբաթ օրը մարզման ժամանակ աջ սրունքի լարվածություն է ունեցել»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Ուղիղ մեկ ամիս առաջ Գերեյրոն պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2026 թվականը։ Նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։