«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա մարոկկացուն կարող է ձեռք բերել Մյունխենի «Բավարիան», որը Մանուել Նոյերին փոխարինող երկրորդ դարպասապահ է փնտրում։
Անցած մրցաշրջանում Բունուն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում բաց է թողել 60 գոլ։
























































