«Բավարիան» 100 միլիոն եվրո կառաջարկի «Տոտենհեմին» հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա անգլիացու համար այս գումարը պահանջել է ակումբի սեփականատեր Դենիել Լևին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնի կնոջը նկատել են Մյունխենում։
2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի։