Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե արդյոք գլխավորելո՞ւ է Գերմանիայի հավաքականը։
Գերմանացի մասնագետի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։
«Գերմանիայի ազգային հավաքականը գլխավորելն ինձ համար մեծ պատիվ կլինի։ Սրանում ոչ մի կասկած չկա։ Բայց իմ նվիրվածությունը խանգարում է: Չեմ կարող հիմա հեռանալ «Լիվերպուլից» և ասել, որ կարճ ժամանակով գլխավորելու եմ Գերմանիայի հավաքականը։ Այդպես չի ստացվում, և նման առաջարկ չկա էլ։
Եթե ինչ-որ պահի ես պետք է գլխավորեմ թիմը, ապա պետք է հասանելի լինեմ, իսկ հիմա՝ այդպես չէ։ Ես պատասխանատվություն ունեմ ակումբի առաջ»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։