Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիցերի նկատմամբ։ Հաղորդում է 90min.
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը պատրաստ է բաժանվել 29-ամյա կիսապաշտպանից՝ չնայած Գերմանիայի առաջնությունում հիմնական մրցակցի հնարավոր ուժեղացմանը։ Այնուամենայնիվ, «Բավարիան» ակնկալում է, որ իր խաղացողի վաճառքից կվաստակի առնվազն 15-20 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ Դորտմունդի ներկայացուցիչները սպասում են ֆուտբոլիստի վերջնական որոշմանը` նախքան «Բավարիայի» հետ բանակցություններ սկսելը:
2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում Զաբիցերը վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա «կարմիր սատանաների» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
























































