Ձախ պաշտպան Նիկո Շուլցը լքել է Դորտմունդի «Բորուսիան»` երկկողմանի համաձայնությամբ խզելով պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիներին ակումբում և անձամբ Նիկոյի մոտ ամեն ինչ այնպես չէ, ինչպես սպասվում էր: Այնուամենայնիվ, մենք նրան լավագույնն ենք մաղթում կարիերայում և կյանքում»,- ասել է թիմի մարզական տնօրեն Սեբաստիան Կելը։
Շուլցը Դորտմունդի «Բորուսիայում» է 2019 թվականի ամառվանից, ուր տեղափոխվել էր «Հոֆենհայմից»՝ 25,5 միլիոն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում նա ոչ մի հանդիպման չի մասնակցել իր թիմի կազմում:
2022 թվականի օգոստոսին Շուլցին մեղադրել են ընտանեկան բռնության մեջ։