ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ակումբը ակտիվացրել է ֆուտբոլիստին հետ գնելու կետը։
20-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Transfermarkt պորտալի տվյալներով՝ տրանսֆերը կազմել է 6 մլն եվրո։
Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Լայպցիգում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































