«Բավարիան» փոխել է իր կարծիքը կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի ապագայի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Kicker-ը, մյունխենյան ակումբը պատրաստ է վաճառել 28-ամյա խաղացողին, եթե շահավետ առաջարկ գա, քանի որ «Բավարիայի» հետ նրա պայմանագրի ավարտին մնացել է 2 տարի։ Նախկինում ակումբը չէր ցանկանում կորցնել Կիմիխին։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացու ձեռքբերմամբ հետաքրքրված են Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Լիվերպուլը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմիխը հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխվելով։
Կիսապաշտպանը գերմանական ակումբում հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 346 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 40 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։