Ռուսաստանում հայտնի մարզիչ Միոդրագ ԲոԺովիչը, որն աշխատել է մի շարք ռուսական ակումբներում, խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Սպերցյանը պատրա՞ստ է խաղալ «Ռեալում» կամ «Մանչեսթեր Սիթիում»։ Ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ՝ նա պատրաստ է: Բայց դժվար է կանխատեսել, թե արդյոք նա կկարողանա ընդգրկվել հիմնական կազմ։ Չի կարելի ասել, որ Կվարացխելիան շատ լավ խաղաց «Ռուբինում», բայց նա մեկնեց «Նապոլի» և հիանալի ֆուտբոլ ցուցադրեց, խաղաց»,- Բոժովիչի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, գալիք մրցաշրջանը ևս կանցկացնի «Կրասնոդարում»։