Մյունխենի «Բավարիան» պայմանագիր է կնքել հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Նապոլիից» և մյունխենցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Նա կխաղա 3 համարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը «Բավարիայի» համար կարժենա 50 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։